Գլխավոր Ավելին

Հերթական միջազգային հավաստագրերը՝ լաբորատոր ծառայության որակի վերահսկման մասին

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում մատուցվող բժշկական ծառայությունների որակի վերահսկումը ամենօրյա աշխատանքի մի մասն է։

Որակի ներքին վերահսկումից բացի՝ տարվա մեջ մի քանի անգամ համալսարանական հիվանդանոցը արտաքին վերահսկում է կազմակերպում։
Հերթական անգամ մեր Լաբորատոր ծառայությունում իրականացվող բոլոր տեսակի հետազոտություններից նմուշներ է ուղարկել Գերմանիայի Դաշնությունում գտնվող Արտաքին որակի գնահատման եվրոպական ընկերակցություն (ESfEQA)։ Օրեր առաջ ստացել ենք հավաստագրերը, ինչը նշանակում է, որ լաբորատոր ծառայությունում իրականացվող բոլոր հետազոտությունները՝ հեմատոլոգիական, իմունոհեմոլումինիսցենտ, արյան մակարդելիության, բիոքիմիական,համապատասխանում են միջազգային չափանիշներին։

Լաբորատորիայի վարիչ, ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ, դոցենտ Զարուհի Գևորգյանը նշում է, որ լաբորատոր ծառայության դեպքում որակի վերահսկումը կատարվող հետազոտությունների հիմքն է, հետազոտությունների ճշգրիտ, հուսալի և ժամանակին տրված արդյունքները օգնում են բժիշկներին ախտորոշելու խնդիրը և նշանակելու համապատասխան բուժում։

×
facebook sharing button facebook